Սովորաբար, տենդային ջղաձգումների պատճառը մարմնի նորմալից բարձր ջերմաստիճանն է:
Նույնիսկ ցածր աստիճանի տենդը կարող է առաջացնել ջերմային ցնցումներ:
Վարակ
Տենդային ցնցումներ հրահրող բարձր ջերմությունները սովորաբար առաջանում են վիրուսային վարակի, իսկ ավելի հազվադեպ՝ բակտերիալ վարակի հետևանքով: Գրիպի (ինֆլուենցա) վիրուսը և ռոզեոլա առաջացնող վիրուսը, որոնք հաճախ ուղեկցվում են բարձր ջերմությամբ, առավել հաճախ են կապված տենդային ցնցումների հետ:
Հետպատվաստումային ցնցումներ
Տենդային ցնցումների վտանգը կարող է աճել մանկական որոշ պատվաստումներից հետո: Դրանք ներառում են դիֆթերիայի, փայտացման (տետանուս) և կապույտ հազի պատվաստանյութը և կարմրուկ-խոզուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութը: Պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է ցածր աստիճանի ջերմություն առաջանալ: Նման դեպքերում ջերմությունը, այլ ոչ թե պատվաստանյութն է առաջացնում է ցնցումներ:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք մեծացնում են ձեր երեխայի մոտ տենդային ցնցում ունենալու ռիսկը, ներառում են հետևյալը:
- Մանկահասակ տարիք. տենդային ցնցումների մեծ մասը ի հայտ է գալիս 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մոտ, իսկ ամենամեծ վտանգը 12-ից 18 ամսականների շրջանում է:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). որոշ երեխաներ ժառանգում են ջերմության հետ միասին ցնցումներ ունենալու ընտանեկան հակումը: Բացի այդ, հետազոտողները մի քանի գեներ կապել են տենդային ցնցումների նկատմամբ զգայունության հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024