Գրադարան

Տենդային ցնցումներ. բարդություններ

Տենդային ցնցումներ. բարդություններ

Time Read 1 րոպե

Ջերմային ջղաձգումների մեծ մասը տևական ազդեցություն չի ունենում:

Պարզ տենդային ցնցումները չեն առաջացնում ուղեղի վնաս, մտավոր կամ ուսման խանգարումներ, և դրանք չեն նշանակում, որ ձեր երեխան ունի հիմքում ընկած ավելի լուրջ խանգարում:

Տենդային ցնցումները հրահրված նոպաներ են և չեն վկայում էպիլեպսիայի մասին: Էպիլեպսիան մի վիճակ է, որը բնութագրվում է որևէ բանից չհրահրվող և կրկնվող ցնցումներով, որոնք առաջանում են գլխուղեղի ոչ նորմալ էլեկտրական ազդանշանների պատճառով:

Կրկնվող տենդային ցնցումներ

Ամենատարածված բարդությունը կրկնվող տենդային ցնցումների հնարավորությունն է: Կրկնվելու ռիսկն ավելի մեծ է, եթե՝

  • ձեր երեխայի առաջին ջղաձգումները տեղի են ունեցել ցածր աստիճանի ջերմության պատճառով
  • տենդային ցնցումը հիվանդության առաջին նշանն է
  • ընտանիքի անմիջական անդամն ունի տենդային ցնցումների պատմություն (անամնեզ)
  • ձեր երեխան առաջին տենդային ցնցման ժամանակ եղել է 18 ամսականից փոքր:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-03-2023 վերանայվել է՝ 20-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով