Գրադարան
Տենդային ցնցումներ. բուժում

1 րոպե
Ջերմային ջղաձգումների մեծ մասը մի քանի րոպեի ընթացքում ինքնուրույն դադարում է:
Եթե ձեր երեխան ունի տենդային ցնցում, մի՛ կորցրեք ձեր սառնասրտությունը և հետևեք այս քայլերին:
- Տեղադրեք ձեր երեխային կողքի վրա, փափուկ, հարթ մակերեսեն, որտեղից չի կարող վայր ընկնել:
- Սկսեք չափել ցնցման տևողությունը:
- Մնացեք երեխայի մոտ՝ հետևելու և հանգստացնելու ձեր երեխային:
- Հեռացրեք ձեր երեխայի մոտ գտնվող կոշտ կամ սուր առարկաները:
- Արձակեք կամ թուլացրեք նրա կիպ կամ սեղմող հագուստը:
- Մի՛ զսպեք ձեր երեխային կամ մի՛ խանգարեք նրա շարժումները:
- Մի՛ փորձեք ձեր երեխայի բերանը դնել ինչ-որ բան (օրինակ՝ ըստ ձեզ նրա շնչուղիները բաց պահելու համար):
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե՝
- ձեր երեխան ունի տենդային ցնցումային նոպա, որը տևում է ավելի քան հինգ րոպե
- ձեր երեխան ունենում է կրկնակի ցնցումներ
- ձեր երեխայի ցնցումը տևում է հինգ րոպեից պակաս, սակայն արագ չի բարելավվում:
Ավելի ծանր դրվագներ
Բժիշկը կարող է դեղորայք նշանակել՝ դադարեցնելու ավելի քան հինգ րոպե տևող ցնցումային նոպան:
Ձեր երեխայի բժիշկը նաև կարող է ձեր երեխային հոսպիտալացնել՝ ուղեգրել հիվանդանոց դիտարկման համար, եթե
- նոպան երկարաձգվում է
- երեխան 6 ամսականից փոքր է
- նոպան ուղեկցվում է լուրջ վարակով
- վարակի աղբյուրը չի հաջողվում գտնել:
Այնուամենայնիվ, պարզ տենդային նոպաների դեպքում հիվանդանոցում մնալը սովորաբար անհրաժեշտ չէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-03-2023 վերանայվել է՝ 20-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: