Գրադարան

Կանանց անպտղություն․ կանխարգելում

Կանանց անպտղություն․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Այս խորհուրդները կարող են օգնել այն կանանց, ովքեր մտածում են շուտով կամ ապագայում հղիանալու մասին:

  • Պահպանեք առողջ քաշը. ավելորդ կամ անբավարար քաշով կանայք ենթարկվում են ձվազատման (օվուլյացիայի) խանգարումների մեծ ռիսկի: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, արեք դա չափավոր ծանրության վարժանքների միջոցով։ Շաբաթական հինգ ժամից ավելի լարված, ծանր վարժանքը կապված է ձվազատման նվազման հետ:
  • Թողեք ծխելը. ծխախոտը թողնում է բազմաթիվ բացասական ազդեցություններ պտղաբերության, ինչպես նաև ձեր ընդհանուր և պտղի առողջության վրա: Եթե ծխող եք և մտածում եք հղիանալու մասին, թողեք այն հենց հիմա:
  • Խուսափեք ալկոհոլից. ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել պտղաբերության նվազմանը: Իսկ ալկոհոլի ցանկացած օգտագործում կարող է ազդել զարգացող պտղի առողջության վրա: Եթե նախատեսում եք հղիանալ, խուսափեք ալկոհոլից և մի՛ օգտագործեք ալկոհոլ հղիության ողջ ընթացքում:
  • Նվազեցրեք սթրեսը. որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սթրեսը կարող է պատճառ դառնալ, որ զույգերն ավելի վատ արդյունքներ ունենան անպտղության բուժման դեպքում: Նախքան հղիանալը կրճատեք առօրյա սթրեսը:

Կախված ձեր իրավիճակից, հազվադեպ կարող են առաջարկվել հետևյալ հետազոտությունները:

  • Լապարոսկոպիա. այս նվազագույն ինվազիվ վիրահատությունը ներառում է փոքրիկ կտրվածք ձեր պորտի տակ և բարակ դիտող սարքի տեղադրում՝ ձեր արգանդափողերը, ձվարանները և արգանդը հետազոտելու համար: Լապարոսկոպիան կարող է հայտնաբերել էնդոմետրիոզը, սպիները, արգանդափողերի խցանումները կամ անկանոնությունները, ինչպես նաև ձվարանների և արգանդի հետ կապված խնդիրները:
  • Գենետիկ թեստավորում. գենետիկ թեստավորումն օգնում է որոշել, թե արդյոք ձեր գեներում կան փոփոխություններ, որոնք կարող են անպտղության պատճառ դառնալ:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-02-2023 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով