Անպտղության հիմնական ախտանիշը հղիանալու անկարողությունն է։
Շատ երկար (35 օր կամ ավելի), շատ կարճ (21 օրից պակաս), անկանոն կամ բացակայող դաշտանային ցիկլը կարող է նշանակել, որ դուք ձվազատում (օվուլյացիա) չեք ունենում: Հնարավոր է, որ այլ նշաններ կամ ախտանիշներ չլինեն:
Ե՞րբ դիմել բժշկի
Այն, թե երբ է պետք օգնություն փնտրել, կարող է կախված լինել ձեր տարիքից:
- Մինչև 35 տարեկանը բժիշկների մեծամասնությունը խորհուրդ է տալիս փորձել հղիանալ առնվազն մեկ տարվա ընթացքում՝ նախքան հետազոտվելը կամ բուժում ստանալը:
- Եթե դուք 35-ից 40 տարեկան եք, ձեր մտահոգությունները քննարկեք ձեր բժշկի հետ վեց ամիս փորձելուց հետո:
- Եթե դուք ավելի քան 40 տարեկան եք, ձեր բժիշկը կարող է անմիջապես առաջարկել հետազոտություններ կամ բուժում:
Ձեր բժիշկը նաև կարող է անմիջապես առաջարկել հետազոտում կամ բուժում, եթե դուք կամ ձեր զուգընկերն ունեք պտղաբերության հետ կապված խնդիրներ կամ եթե ունեք անկանոն կամ ցավոտ դաշտանների պատմություն, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ), կրկնակի վիժումներ, քաղցկեղի բուժում կամ էնդոմետրիոզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024