Ֆիբրոմիալգիայի գանգատները և ախտանիշները կարող են սկսվել հանկարծակի՝ որևէ պատահարից հետո կամ աստիճանաբար՝ առանց որևէ հստակ դրդապատճառի:
Ֆիբրոմիալգիայի առաջնային ախտանիշները նեառում են հետևյալը:
- Տարածուն ցավեր. ֆիբրոմիալգիայով պայմանավորված ցավը հաճախ նկարագրվում է որպես մշտական բութ ցավ, որը տևել է առնվազն երեք ամիս: Տարածուն համարվելու համար ցավը պետք է առաջանա ձեր մարմնի երկու կողմերում և գոտկատեղից վեր և ներքև: Ցավը կարող է ուժեղանալ, եթե դուք վատ եք քնում, երկար ժամանակ գտնվում եք ցուրտ պայմաններում, զգում եք անհանգստություն կամ սթրես:
- Հոգնածություն. ֆիբրոմիալգիայով մարդիկ հաճախ արթնանում են հոգնած վիճակում, չնայած նշում են, որ երկար ժամանակ են քնում: Քունը հաճախ ընդհատվում է ցավիպատճառով, և ֆիբրոմիալգիայով շատ հիվանդներ ունեն քնի այլ խանգարումներ, ինչպիսիք են անհանգիստ ոտքերի համախտանիշը և քնի ապնոէն:
- Ճանաչողական (կոգնիտիվ) դժվարություններ. ախտանիշը, որը սովորաբար կոչվում է «ֆիբրո մառախուղ», խաթարում է կենտրոնանալու, ուշադրություն դարձնելու և մտավոր խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը:
Ֆիբրոմիալգիան հաճախ զուգակցվում է այլ վիճակների հետ, ինչպիսիք են՝
- գրգռված աղու համախտանիշ
- քրոնիկ հոգնածության համախտանիշ (միալգիկ էնցեֆալիտ)
- միգրեն և գլխացավի այլ տեսակներ
- ինտրեստիցիալ ցիստիտ կամ ցավոտ միզապարկի համախտանիշ
- քունք-ստործնոտային հոդի խանգարումներ
- անհանգստություն և տագնապ
- դեպրեսիա
- դիրքային հաճախասրտության (պոստուրալ տախիկարդիայի) համախտանիշ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ նկատել եք ֆիբրոմիալգիայի գանգատներից և ախտանիշներից մեկնումեկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024