Ֆիբրոմիալգիան հիվանդություն է, որը բնութագրվում է մկանա-կմախքային համակարգի տարածուն ցավով, որն ուղեկցվում է հոգնածությամբ, քնի, հիշողության և տրամադրության խնդիրներով:
Հետազոտողները կարծում են, որ ֆիբրոմիալգիան ուժեղացնում է ցավային զգացողությունները՝ ազդելով ձեր գլխուղեղի և ողնուղեղի ցավային և ոչ ցավային ազդանշանների մշակման վրա:
Ախտանիշները հաճախ սկսվում են պատահարներից հետո, ինչպիսիք են ֆիզիկական վնասվածքը, վիրահատությունը, վարակը կամ զգալի հոգեբանական սթրեսը: Այլ դեպքերում ախտանշանները ժամանակի ընթացքում աստիճանաբար կուտակվում են՝ առանց որևէ դրդապատճառի:
Կանանց մոտ ֆիբրոմիալգիայի զարգացումն ավելի հավանական է, քան տղամարդկանց մոտ: Բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն ֆիբրոմիալգիա, ունեն նաև լարվածության գլխացավեր, քունք-ստործնոտային հոդի խանգարումներ, գրգռված աղիքի համախտանիշ, տագնապ և դեպրեսիա:
Թեև ֆիբրոմիալգիայի համար բուժում չկա, մի շարք դեղամիջոցներ կարող են օգնել ախտանիշների վերահսկմանը: Վարժանքները, ռելաքսացիայի մեթոդները և սթրեսը նվազեցնելու միջոցները նույնպես կարող են օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024