Անցյալում բժիշկներն ամուր սեղմելով ստուգում էին մարդու մարմնի 18 կոնկրետ կետեր՝ տեսնելու, թե դրանցից քանիսն էին ցավոտ:
Ամերիկյան ռևմատոլոգիայի քոլեջի (ACR) նոր ուղեցույցները չեն պահանջում ցավոտ կետերի քննություն:
Դրա փոխարեն, ֆիբրոմիալգիայի ախտորոշման համար անհրաժեշտ հիմնական գործոնը ձեր մարմնում առնվազն երեք ամիս տարածուն ցավի առկայությունն է: Ախտորոշիչ չափորոշիչներին համապատասխանելու համար դուք պետք է ցավ ունենաք այս հինգ շրջաններից առնվազն չորսում:
- Ձախ վերին շրջան, ներառյալ ձախ ուսագոտին, ձեռքը կամ ստորին ծնոտը
- Աջ վերին շրջան, ներառյալ աջ ուսագոտին, ձեռքը կամ ստորին ծնոտը
- Ձախ ստորին շրջան, ներառյալ ձախ ազդրը, հետույքը կամ ոտքը
- Աջ ստորին շրջան, ներառյալ աջ ազդրը, հետույքը կամ ոտքը
- Առանցքային շրջան, ներառյալ պարանոցը, մեջքը, կրծքավանդակը կամ որովայնը:
Հետազոտություններ
Ձեր բժիշկը կարող է ցանկանալ բացառել այլ վիճակները, որոնք կարող են դրսևորվել նմանատիպ ախտանիշներով: Արյան թեստերը կարող են ներառել՝
- արյան ընդհանուր քննություն (CBC)
- էրիթրոցիտների նստման արագություն (ESR)
- ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի թեստ (Anti-CCP)
- ռևմատոիդ գործոն (RF)
- վահանաձև գեղձի գործունեության թեստեր
- հակակորիզային հակամարմին (ANA)
- ցելիակայի շճաբանություն
- վիտամին D:
Եթե հավանականություն կա, որ դուք ունեք քնի անպոէ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ գիշերային քնի հետազոտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024