Ձեր մարսողական համակարգում գազերի առկայությունը մարսողության նորմալ գործընթացի մի մասն է:
Գղտալով (բխկալով) կամ աղիքներով (ֆլատուս) ավելորդ գազերը դուրս հանելը նույնպես նորմալ երևույթ է: Գազերը ցավ կարող են առաջացնել, եթե գազն արգելափակված է կամ լավ չի տեղաշարժվում ձեր մարսողական համակարգով:
Աղիքային գազերը կամ դրանց պատճառած ցավը կարող են անհանգստացնող դառնալ այնպիսի մթերքների օգտագործման պատճառով, որոնք ավելի հավանական է, որ գազեր արտադրեն: Հաճախ, սնման սովորությունների համեմատաբար պարզ «շտկումները» կարող են նվազեցնել ավելցուկային կամ անհանգստացնող գազերը:
Մարսողական համակարգի որոշ խանգարումներ, ինչպիսիք են գրգռված աղիքի համախտանիշը կամ ցելիակայի հիվանդությունը, ի լրումն այլ գանգատների և ախտանիշների, նույնպես կարող են առաջացնել աղիքային գազերի կամ դրանց կուտակման ցավի ավելացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 28-04-2024