Ավելցուկային կամ ցավով ուղեկցվող աղիքային գազերը կարող են առաջացնել հետևյալ գանգատները կամ ախտանիշները։
- Գղտոց (բխկոց)
- աղիքներով (հետանցքով) գազերի դուրս հանում (ֆլատուս)
- որովայնային ցավեր, կծկանքներ (սպազմ) կամ խառը գալարակծկանքների զգացողություն
- որովայնի լցվածության կամ ճնշման զգացողություն (վքնածություն կամ մետեորիզմ)
- որովայնի չափերի նկատելի մեծացում կամ փքվածություն։
Գղտոցը, մասնավորապես, ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո, նորմալ երևույթ է։ Մարդկանց մեծ մասն օրական մինչև 20 անգամ դուրս է հանում գազերը։ Ուստի, գազեր ունենալը թեև ինքնին անհարմարություն ստեղծող վիճակ է, հազվադեպ նաև կարող է լինել որևէ առողջական խնդրի նշան։
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր աղիքային գազերը կամ դրանց ցավ պատճառելը դարձել են մշտական կամ այնքան անհանգստացնող են, որ խանգարում են ձեր առօրյա գործունեությունը։ Եթե գազերը կամ դրանց ցավերն ուղեկցվում են այլ գանգատներով կամ ախտանիշներով, նման վիճակը կարող է վկայել ավելի լուրջ խնդրի մասին։ Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք հետևյալ լրացուցիչ գանգատները կամ ախտանիշները՝
- արյունային կղանք
- կղանքի բնույթի փոփոխություններ
- աղիքների դատարկման (կղազատման) հաճախականության փոփոխություններ
- քաշի կորուստ
- փորկապություն կամ լուծ
- մշտական կամ կրկնվող սրտխառնոց կամ փսխում։
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- երկարաձգված որովայնային ցավեր
- կրծքավանդակին ցավեր։
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024