Ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կփորձի հասկանալ, թե ինչն է առաջացնում ձեր աղիքային գազերի ավելցուկը և գազային ցավերը՝ հիմնվելով որոշ տվյալների վրա:
Մասնավորապես, բժիշկը կարող է՝
- հարցեր տալ և գնահատել ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ)
- հարցեր տալ՝ պարզելու ձեր սնման սովորությունների և սննդակարգի մանրամասները
- անցկացնել ֆիզիկական քննություն (բուժզննում):
Ֆիզիկական քննության ընթացքում բժիշկը կարող է շոշափել ձեր որովայնը՝ պարզելու, թե արդյոք կա որևէ ցավոտություն և ոչ նորմալ այլ զգացողություններ: Ստետոսկոպի միջոցով որովայնային ձայները լսելը կարող է օգնել ձեր բժշկին որոշելու, թե որքան լավ է գործում ձեր մարսողական խողովակը:
Կախված ձեր բուժզննման արդյունքներից և այլ գանգատների և ախտանիշների առկայությունից, ինչպիսիք են քաշի կորուստը, կղանքի մեջ արյունը կամ փորլուծությունը, բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ ախտորոշիչ հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024