Ալերգիկ ռեակցիայի կանխարգելման բանալիներից մեկը ձեր ախտանիշներն առաջացնող սննդամթերքից ամբողջապես խուսափելն է:
- Մի՛ ենթադրեք. միշտ կարդացեք սննդամթերքի պիտակները, որ համոզվեք, որ դրանք չեն պարունակում որևէ բաղադրիչ, որից դուք ալերգիա ունեք: Նույնիսկ եթե կարծում եք, որ գիտեք, թե ինչ կա սննդի մեջ, այնուամենայնիվ, ստուգեք պիտակը: Բաղադրությունը երբեմն փոխվում է: Սննդի պիտակները պետք է հստակ նշեն, թե արդյոք սննդամթերքը պարունակում է որևէ սովորական սննդային ալերգեն: Ուշադիր կարդացեք սննդամթերքի պիտակները՝ խուսափելու սննդային ալերգենների ամենատարածված աղբյուրներից՝ կաթ, ձու, գետնանուշ, ընկույզ, ձուկ, խեցեմորթ, սոյա և ցորեն:
- Երբ կասկածում եք, ասեք՝ ոչ շնորհակալություն. ռեստորաններում և սոցիալական հավաքույթներում դուք միշտ ռիսկի եք դիմում, որ կարող եք ուտել այն սնունդը, որից ալերգի ունեք: Շատերը չեն հասկանում սննդային ալերգիկ ռեակցիայի լրջությունը և կարող են չհասկանալ, որ սննդի չնչին քանակությունը որոշ մարդկանց մոտ կարող է ծանր ռեակցիա առաջացնել: Եթե դուք ընդհանրապես որևէ կասկած ունեք, որ սննդամթերքը կարող է պարունակել ինչ-որ բան, որից դուք ալերգիա ունեք եք, հրաժարվեք դրանից:
- Ներգրավեք խնամակալներին. եթե ձեր երեխան ունի սննդային ալերգիա, դիմեք հարազատների, դայակների, ուսուցիչների և այլ խնամողների օգնությանը: Համոզվեք, որ նրանք հասկանում են, թե որքան կարևոր է ձեր երեխայի համար, որ խուսափի ալերգիա առաջացնող սննդից, և որ նրանք գիտեն, թե ինչ անել արտակարգ իրավիճակներում: Կարևոր է նաև տեղեկացնել խնամողներին, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել՝ ռեակցիան հենց սկզբից կանխելու համար, օրինակ՝ ձեռքերը մանրակրկիտ լվանալ և մաքրել ցանկացած մակերես, որը կարող է շփվել ալերգիա առաջացնող սննդի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024