Գրադարան

Սննդային ալերգիա

Սննդային ալերգիա

Time Read 1 րոպե

Սննդային ալերգիան իմունային համակարգի ռեակցիա է, որն առաջանում է որոշակի սննդամթերք ուտելուց անմիջապես հետո:

Ընդ որում, սննդամթերքի այն բաղադրիչը, որը ձեզ մոտ առաջացնում է ալերգիկ ռեակցիա, ինքնին անվնաս նյութ է և այլ մարդկանց մոտ որևէ խնդիր չի առաջացնում:

Ալերգիա առաջացնող սննդամթերքի նույնիսկ չնչին քանակությունը կարող է առաջացնել այնպիսի գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են մարսողական խնդիրները, եղնջացանը կամ շնչուղիների այտուցվածությունը: Որոշ մարդկանց մոտ սննդային ալերգիան կարող է առաջացնել ծանր ախտանիշներ կամ նույնիսկ կյանքին սպառնացող ռեակցիա, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա:

Սննդային ալերգիան ազդում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ 8%-ի և չափահասների մինչև 4%-ի վրա: Թեև վերջնական բուժում չկա, որոշ երեխաների մոտ սննդային ալերգիան նրանց աճի հետ աստիճանաբար անհետանում է:

Սննդային ալերգիան կարելի է հեշտությամբ շփոթել շատ ավելի տարածված ռեակցիայի հետ, որը հայտնի է որպես սննդային անտանելիություն (անհանդուրժողականություն): Թեև անհանգստացնող բնույթին, սննդային անհանդուրժողականությունն ավելի թեթև վիճակ է և կապված չէ իմունային համակարգի ռեակցիայի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2018 վերանայվել է՝ 11-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով