Սառած ուսը կամ ուսի ադհեզիվ կապսուլիտը սովորաբար զարգանում է դանդաղորեն՝ անցնելով հետևյալ երեք փուլերը:
- Սառեցման փուլ. ուսի ցանկացած շարժում առաջացնում է ցավ, իսկ ուսը շարժելու ունակությունը սահմանափակված է։ Այս փուլը տևում է 2-ից 9 ամիս։
- Սառած փուլ. այս փուլում ցավը կարող է թուլանալ, սակայն, ուսը դառնում է ավելի կարկամված և քիչ շարժունակ: Ուսահոդի օգտագործումն ավելի է դժվարանում։ Այս փուլը տևում է 4-ից 12 ամիս։
- Հալեցման փուլ. ուսի շարժման ունակությունը սկսում է աստիճանաբար բարելավվել: Այս փուլը տևում է 5-ից 24 ամիս։
Որոշ մարդկանց մոտ ցավը սաստկանում է գիշերները՝ երբեմն ընդհատելով քունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք ուսի շրջանի ցավ, կարկամություն կամ ուսահոդի շարժումների հետ կապված խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024