Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում բժիշկը կարող է խնդրել ձեզ շարժել ձեր ձեռքը որոշակի ձևերով:
Սա ցավը ստուգելու և գնահատելու համար է, թե որքան հեռու կարող եք շարժել ձեր ձեռքը (ակտիվ շարժման ծավալ): Այնուհետև ձեզ կարող են խնդրել թուլացնել ձեր մկանները՝ մինչ բժիշկը շարժում է ձեր ձեռքը (պասիվ շարժման ծավալ): Սառած ուսն ազդում է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ շարժման ծավալի վրա:
Սառած ուսը սովորաբար կարող է ախտորոշվել՝ ելնելով միայն գանգատներից և ախտանիշներից: Այնուամենայնիվ, պատկերային հետազոտությունները, ինչպիսիք են ռենտգենը, գերձայնը (սոնոգրաֆիա) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), կարող են օգնել այլ խնդիրների բացառմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024