Skip to main content

Սառած ուսի բուժման մեթոդների մեծ մասը ներառում է ուսի ցավի կառավարումը և ուսահոդում հնարավորինս մեծ ծավալի շարժումների պահպանումը:

Դեղամիջոցներ

Սովորական ցավազրկողները, ինչպիսիք են Ասպիրինը և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), կարող են օգնել սառած ուսի հետ կապված ցավի և բորբոքման թեթևացմանը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներ:

Թերապիաներ

Ֆիզիոթերապևտը կարող է ձեզ սովորեցնել շարժողական մի շարք վարժություններ, որոնք կօգնեն ձեր ուսահոդում շարժումների վերականգնմանը: Այս վարժությունները կատարելու ձեր հետևողականությունը խիստ կարևոր է ուսահոդում հնարավորինս շատ շարժունակություն վերականգնելու համար:

Վիրահատական և այլ միջամտություններ

Սառած ուսի դեպքերի մեծ մասն ինքնուրույն լավանում է 12-18 ամսվա ընթացքում: Ծանր կամ մշտական ​​ախտանիշների դեպքում ձեզ կարող է առաջարկվել բուժման այլ միջոցներ:

  • Ստերոիդների ներարկումներ. ուսահոդի մեջ կորտիկոստերոիդների ներարկումը կարող է օգնել ցավի թուլացմանը և ուսի շարժունակության բարելավմանը, հատկապես, եթե այն տրվում է սառած ուսի զարգացման ամենավաղ փուլերում:
  • Հիդրոդիլացիա. ստերիլ ջրի ներարկումը ուսահոդը ծածկող կապսուլայի մեջ կարող է օգնել այս թաղանթի ձգմանը՝ հեշտացնելով հոդի շարժունակությունը: Սա երբեմն զուգորդվում է ստերոիդների ներհոդային ներարկման հետ:
  • Ուսահոդի մանիպուլյացիա. այս միջամտության ժամանակ ձեզ ներարկվում է ընդհանուր անզգայացնող միջոց, որ դուք խոր քնեք և ցավ չեք զգաք: Այնուհետև բժիշկն ուսահոդը շարժում է տարբեր ուղղություններով՝ փորձելով թուլացնել հոդի ձգված կապսուլան:
  • Վիրահատություն. սառած ուսի վիրահատական բուժումը հազվադեպ է առաջարկվում: Սակայն, եթե ուրիշ ոչինչ չի օգնում, վիրահատությամբ կարող է ուսահոդի ներսից հեռացվել սպիական հյուսվածքը: Այս վիրահատությունը սովորաբար կատարվում է փոքր կտրվածքներով հոդի մեջ տեղադրված արթրոսկոպով:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024