Սառած ուսը, որը նաև կոչվում է ադհեզիվ կապսուլիտ (կպչուն պատիճաբորբ) կամ ուսահոդի պերիարթրիտ, առաջացնում է ուսահոդի կարկամություն և ցավ:
Գանգատներն ու ախտանշանները սովորաբար սկսվում են դանդաղ, հետո՝ վատթարանում: Ժամանակի ընթացքում ախտանշանները թեթևանում են, սովորաբար՝ 1-3 տարվա ընթացքում:
Երկար ժամանակ ուսն անշարժ պահելը մեծացնում է սառած ուսի առաջացման ռիսկը: Նման վիճակը կարող է տեղ գտնել վիրահատությունից կամ ձեռքը կոտրելուց հետո:
Սառած ուսի բուժումը ներառում է շարժման տիրույթի վարժություններ: Երբեմն բուժման մեջ ավելացվում են կորտիկոստերոիդներ և անզգայացնող (թմրեցնող) դեղամիջոցներ, որոնք ներարկվում են անմիջապես ուսային հոդի մեջ: Հազվադեպ կարող է առաջանալ արթրոսկոպիկ վիրահատության կարիք՝ հոդային պարկուճը (կապսուլա) թուլացնելու համար, որ ուսային հոդի շարժումները դառնան ավելի ազատ:
Հազվադեպ չեն դեպքերը, երբ սառած ուսը կրկնվում է նույն հոդի շրջանում: Սակայն, որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ նաև մյուս կողմի սառած ուս, սովորաբար՝ հինգ տարվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024