Գրադարան
Ֆունկցիոնալ դիսպեպսիա. պատճառներ

1 րոպե
Ոչ ոք չգիտի, թե ինչն է առաջացնում ֆունկցիոնալ դիսպեպսիա:
Բժիշկներն այն համարում են ֆունկցիոնալ խանգարում: Սա նշանակում է, որ այն չի կարող բացատրվել որևէ հիվանդությամբ, ուստի սովորական հետազոտությունը չի կարող գտնել որևէ խնդիր կամ պատճառ: Հետևաբար, ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել ֆունկցիոնալ դիսպեպսիայի ռիսկը: Դրանք ներառում են՝
- կին լինելը
- դեղատոմս չպահանջող որոշ սովորական ցավազրկողների օգտագործում, օրինակ՝ Ասպիրին և Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն), որոնք կարող են առաջացնել ստամոքսի հետ կապված խնդիրներ
- ծխելը
- անհանգստություն (տագնապ) կամ դեպրեսիա
- մանկական տարիքում ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու պատմություն
- հելիկոբակտերի պիլորի (Helicobacter pylori) վարակ:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2020 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: