Բազմաթիվ ախտորոշիչ թեստեր կարող են բժշկին օգնել, որ հայտնաբերի անհարմարավետության պատճառը և ժխտի միանման ախտանիշներ պատճառող այլ (ոչ ֆունկցիոնալ) խանգարումներն ու հիվանդությունները:
Արյան թեստեր. արյան թեստերը կարող են օգնել ժխտելու տարբեր այլ հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել ֆունկցիոնալ դիսպեպսիային նմանվող ախտանիշներ (օրինակ՝ ցելիակա):
Բակտերիայի հայտնաբերման թեստ. բժիշկը կարող է խորհուրդ տալ Helicobacter pylori (H. pylori) բակտերիայի թեստ, որը նույնպես կարող է առաջացնել ստամոքսի խնդիրներ: H. pylori թեստը կարող է օգտագործել ձեր արյունը, կղանքը կամ արտաշնչվող օդը:
Էնդոսկոպիա. էնդոսկոպիկ հետազոտությունը (գաստրոէզոֆագոդուոդենոսկոպիա) թույլ է տալիս ներսից զննել կերակրափողը, ստամոքսը և բարակ աղու սկզբնամասը (12-մատնյա աղի): Այն նաև թույլ է տալիս ստամոքսից կամ 12-մատնյա աղուց վերցնել հյուսվածքային նմուշ և անցկացնել լաբորատոր հետազոտություն՝ գտնելու բորբոքման կամ այլ ախտահարման նշաններ (բիոպսիա):
Երբեմն բժիշկը նաև կարող է առաջարկել ստամոքսի դատարկումը և թուլացումը (ակոմոդացիա) գնահատող թեստեր:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։