Ֆունկցիոնալ դիսպեպսիան բարդություններ չի առաջացնում, սակայն կարող է ազդել ձեր կյանքի որակի վրա:
Օրինակ, հնարավոր ախտանիշներից զգուշացումը կարող է ստիպել, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեք սննդատեսակին, հաճախակի փոփոխեք ձեև սովորական սննդակարգը, խուսափեք սննդից կամ ախտանիշների սրացման պատճառով ստիպված բացակայեք դասերից կամ աշխատանքից: Ընդ որում, ավելի հաճախ մարդիկ սննդակարգից հանում են կաթը, հաճախ՝ չհիմնավորված, որը կարող է հանգեցնել կալցիումի պակասի և բարձրացնել օստեոպորոզի զարգացման ռիսկը:
Նկատի ունեցեք, որ ֆունկիոնալ դիսպեպսիայի ժամանակ չնախատեսված քաշի կորուստը անսովոր երևույթ է և ավելի հաճախ վկայում է որևէ ոչ ֆունկցիոնալ՝ իրական հիվանդության առկայության մասին: Այն գանգատները, որոնք մարդկանց ստիպում են կտրվել քնից, դարձյալ, ավելի հավանական է, որ առաջանան ոչ թե ֆունկցիոնալ, այլ ոչ ֆունկցիոնալ հիվանդության պատճառով:
Այնուամենայնիվ, ֆունկցիոնալ խանգարում ունեցող բազմաթիվ մարդիկ համակերպվում են իրենց վիճակի հետ և ախտորոշման կամ բուժման համար հազվադեպ են այցելում բժիշկներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024