Գրադարան
Ֆունկցիոնալ դիսպեպսիա. ախտանիշներ

1 րոպե
Ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշները ծագում են մարսողական խողովակի վերին հարկերից՝ ստամոքսից և տասներկումատնյա աղուց:
Ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշները կարող են ներառել՝
- ցավ կամ այրոց ստամոքսում, փքվածություն, ավելացած գղտոցներ (отрыжка) կամ սրտխառնոց ուտելուց հետո
- ուտելիս վաղ հագեցում կամ կշտացում (լցվածության զգացում)
- ստամոքսի ցավ, որն առաջանում է սննդի հետ չկապված կամ անհետանում է ուտելիս:
Ֆունկցիոնալ դիսպեպսիսյի ախտանիշները հաճախ սկսվում և անհետանում են մի քանի օր, շաբաթ կամ ամիս տևող շրջափուլերով:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մշտապես անհանգստացնող գանգատներ և ախտանիշներ:
Անմիջապես դիմեք բժշկի, եթե ունեք՝
- արյունային փսխում
- մգացած և ձութանման կղանք
- շնչարգելություն և հևոց
- ցավ ստորին ծնորտի, պարանոցի կամ ձեռքի շրջանում
- անբացատրելի քաշի կորուստ:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2020 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: