Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնելու գանգրենայի զարգացման ռիսկը:
- Կառավարեք շաքարային դիաբետը․ եթե ունեք դիաբետ, կարևոր է վերահսկել ձեր արյան շաքարի մակարդակը: Նաև համոզվեք, որ ամեն օր ստուգում եք ձեր ձեռքերն ու ոտնաթաթերը՝ կտրվածքների, խոցերի և վարակի նշանների համար, ինչպիսիք են կարմրությունը, այտուցը կամ արտադրությունը: Խնդրեք ձեր բժշկին կամ բուժքրոջը ստուգել ձեր ձեռքերն ու ոտքերը առնվազն տարին մեկ անգամ:
- Նիհարեք. ավելորդ կիլոգրամները բարձրացնում են դիաբետի վտանգը։ Քաշը նաև ճնշում է զարկերակների վրա՝ դանդաղեցնելով արյան հոսքը։ Արյան հոսքի նվազումը մեծացնում է վարակի վտանգը և հանգեցնում է վերքերի դանդաղ ապաքինմանը:
- Մի՛ ծխեք կամ մի՛ օգտագործեք ծխախոտային արտադրանքներ․ ծխախոտի երկարատև օգտագործումը վնասում է արյունատար անոթները:
- Լվացեք ձեր ձեռքերը. հետևեք ձեր անձնական հիգիենային: Լվացեք ցանկացած բաց վերքը թույլ օճառով և ջրով: Ձեռքերը մաքուր և չոր պահեք՝ մինչև դրանք ապաքինվեն:
- Կանխեք վերջույթների ցրտահարությունը. ցրտահարությունը նվազեցնում է արյան հոսքը մարմնի տուժած շրջաններում: Եթե ցուրտ պայմաններում գտնվելուց հետո ունեք գունատ, կոպիտ, սառած և թմրած մաշկ, կապ հաստատեք ձեր ընտանեկան բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024