Գրադարան

Գանգրենա. ախտորոշում

Գանգրենա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ֆիզիկական քննությունից (բուժզննում) և ձեր ախտանիշներին ու հիվանդության պատմությանը (անամնեզ) ծանոթանալուց հետո, ձեր բժիշկը կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ, որոնք կօգնեն գանգրենայի ախտորոշմանը և ծանրության աստիճանի գնահատմանը:

  • Արյան թեստեր. արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) բարձր քանակությունը հաճախ վարակի նշան է: Որոշակի բակտերիաների և այլ մանրէների առկայությունը ստուգելու համար նաև կարող են նշանակվել արյան այլ թեստեր:
  • Հեղուկների կամ հյուսվածքային կուլտուրա. բժիշկը կարող են առաջարկել թեստեր՝ մաշկի բշտիկից հեղուկ նմուշում բակտերիաներ փնտրելու համար: Հյուսվածքային նմուշը կարելի է հետազոտել մանրադիտակի տակ՝ բջիջների մեռուկացման նշաններ գտնելու համար:
  • Պատկերային հետազոտություններ. ռենտգեն հետազոտությունը, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կարող են պատկերել ներքին օրգանները, արյունատար անոթները և ոսկորները: Այս հետազոտությունները կարող են ցույց տալ, թե օրգանիզմում որքան հեռու է գանգրենան տարածվել:
  • Վիրահատություն. վիրահատությունը կարող է տեղեկություններ տրամադրել գանգրենայի և վարակված հյուսվածքների տարածումը գնահատելիս:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-11-2023 վերանայվել է՝ 09-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով