Գրադարան
Գանգրենա

1 րոպե
Գանգրենան օրգանիզմի հյուսվածքի մեռուկացումն է (նեկրոզ) արյան հոսքի բացակայության կամ ծանր բակտերիալ վարակի պատճառով:
Գանգրենան սովորաբար ախտահարում է ոտքերը և ձեռքերը, ներառյալ՝ ոտքի և ձեռքի մատները: Այն նաև կարող է զարգանալ մկաններում և ներքին օրգաններում, ինչպիսին է լեղապարկը:
Որևէ հիվանդություն կամ վիճակ, որը վնասում է արյունատար անոթները և խաթարում արյան հոսքը, ինչպիսիք են շաքարային դիաբետը կամ կարծրացած զարկերակները (աթերոսկլերոզ), մեծացնում են գանգրենայի առաջացման ռիսկը:
Գանգրենայի բուժումը կարող է ներառել հակաբիոտիկներ, թթվածնային թերապիա և վիրահատություն՝ արյան հոսքը վերականգնելու և մեռուկացած հյուսվածքները հեռացնելու համար: Որքան շուտ հայտնաբերվի և բուժվի գանգրենան, այնքան ավելի մեծ են վերականգնման հնարավորությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2023 վերանայվել է՝ 08-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: