Սեռական (գենիտալ) հերպես
04-05-2018
1 րոպե

Սեռական հերպեսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (ՍՃՓՀ), որը հարուցվում է հասարակ հերպեսի վիրուսով (HSV):
Սեռական շփումը վիրուսի տարածման առաջնային ուղին է: Նախնական վարակից հետո վիրուսը մնում է օրգանիզմում «քնած» (ոչ ակտիվ) և կարող է տարվա մեջ մի քանի անգամ վերաակտիվանալ:
Սեռական հերպեսը կարող է առաջացնել սեռական շրջանում ցավ, քոր և խոցեր: Սակայն հերպեսի ախտանիշները կարող են նաև բացակայել: Եթե վարակված եք, կարող եք վարակիչ լինել նույնիսկ եթե չունեք որևէ տեսանելի խոց:
Սեռական հերպեսը վերջնական բուժում չունի, սակայն դեղամիջոցները կարող են մեղմացնել ախտանիշները և կրճատել այլ մարդկանց վարակելու ռիսկը։ Պահպանակները նույնպես կարող են օգնել սեռական հերպետիկ վարակի տարածման կանխարգելմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021