Գրադարան

Սեռական հերպես. ինքնօգնություն

Սեռական հերպես. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Տանը դուք ինքներդ կարող եք մեղմացնել գենիտալ հերպեսի առաջացրած անհարմարավետությունը:

Հերպեսային բշտիկների և դրանց բացվելուց հետո առաջացած խոցերի հետ կապված գանգատները նաև կարելի է մեղմացնել այս մեթոդներով՝

  • ախտահարված շրջանների նուրբ լվացում գոլ աղային լուծույթով (1 թեյի գդալ աղը 2 բաժակ ջրում կամ 1 բաժակ աղը վաննայում)
  • սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին)՝ ձեր բժշկի իմացությամբ
  • տեղային անզգայացնող քսուքներ
  • եթե միզելը խիստ ցավոտ է, փորձել միզել տաք լոգանքի ընթացքում:

Խորհուրդ է տրվում նաև սեռական հերպեսի բուռն ընթացքի շրջանում, երբ սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում առկա է բշտիկային կամ խոցային ցան, խուսափել որևէ տեսակի սեռական հարաբերություններից:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-03-2023 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով