HSV-1. այս տեսակը սովորաբար բերանի շուրջը առաջացնում է մրսածության խոցեր կամ ջերմության բշտիկներ (մրսելուց շրթունքների և դեմքի շրջանում թափանցիկ հեղուկով լցված հերպեսային մանր բշտիկների առաջացում, որոնք կարող են բացվել և վերածվել փոքր խոցերի): HSV-1-ը հաճախ տարածվում է մաշկ-մաշկ շփման միջոցով, թեև նաև կարող է տարածվել դեպի սեռական օրգաններ բերանային (օրալ) սեռական հարաբերության ընթացքում։ Վարակի կրկնությունները շատ ավելի հազվադեպ են, քան HSV-2-ի դեպքում:
HSV-2. այս տեսակը գլխավորապես առաջացնում է սեռական հերպես: Վիրուսը տարածվում է սեռական հարաբերության և մաշկ-մաշկ շփման միջոցով: HSV-2-ը խիստ տարածված և բարձր վարակիչ է անկախ այն հանգամանքից, թե ունեք արդյոք բշտիկներ, բաց խոցեր կամ ակտիվ վարակի այլ ախտանիշներ:
Օրգանիզմից դուրս վիրուսն արագորեն ոչնչանում է, ուստի գրեթե անհնար է վարակվել վարակված մարդու կողմից օգտագործված զուգարանային պարագաների, սրբիչների կամ այլ առարկաների միջոցով:
Ռիսկի գործոններ
Սեռական հերպեսով վարակվելու ռիսկը բարձրանում է հետևյալ դեպքերում։
Կին եք. կանայք ավելի հավանական է, որ ունենան սեռական հերպես, քան տղամարդիկ: Վիրուսը սեռական ճանապարհով ավելի հեշտությամբ է փոխանցվում տղամարդուց կնոջը, քան կնոջից տղամարդուն:
Ունեք բազմաթիվ սեռական զուգընկերներ. յուրաքանչյուր լրացուցիչ սեռական զուգընկեր ունենալը բարձրացնում է սեռական հերպես հարուցող վիրուսով վարակվելու ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։