Սեռական հերպես. կանխարգելում
26-04-2018
1 րոպե

Սեռական հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով, ուստի անվտանգ սեքսը կարող է արդյունավետ կերպով կանխարգելել այս հիվանդությունը:
Սեռական հերպեսը համարվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն (ՍՃՓՀ): Վարակը փոխանցվում է ուղղակի շփման միջոցով (սեռական շփում, համբուրվել, սեռական «նախերգանք»):
Հերպեսի վիրուսի տարածումը հեշտանում է, երբ ի հայտ են հիվանդության «տեղային» նշաններ՝ ջրային բշտիկներ կամ խոցեր: Սակայն վիրուսը կարող է հիվանդից առողջին փոխանցվել նաև այն դեպքում, երբ բշտիկները, խոցերը կամ «ակտիվ» վարակի մասին վկայող մյուս նշանները բացակայում են:
Անվտանգ սեռական հարաբերության սկզբունքներին հետևելը կարող է զգալի կերպով կանխարգելել այս հիվանդությամբ վարակվելը, կամ, եթե արդեն վարակվել եք, ապա ձեր սեռական զուգընկերոջը վարակելը: Ահա մի շարք կանխարգելիչ խորհուրդներ:
- Սեռական հարաբերության ժամանակ մշտապես օգտագործեք պահպանակ, նույնիսկ եթե ձեր սեռական օրգանների շրջանում բացակայում են բշտիկները կամ խոցերը: Ապացուցած է, որ պահպանակը 75%-ով կրճատում է սեռական հերպեսի փոխանցման ռիսկը: Սակայն պետք է հաշվի առնել, որ պահպանակը պաշտպանում է միայն այն մաշկը, ինչը որ ծածկում է:
- Խուսափեք սեռական հարաբերություններից, եթե ձեր սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում գոյացել են բշտիկներ կամ խոցեր: Հիշեք, որ սա ձեր ամենավարակիչ շրջանն է:
- Խուսափեք սեռական հարաբերությունից, եթե ձեր սեռական զուգընկերոջ սեռական օրգանների շրջանում առկա է բշտիկային ցան կամ խոցեր:
- Խուսափեք որևէ տեսակի սեռական հարաբերությունից, եթե ձեզ մոտ կամ ձեր սեռական զուգընկերոջ մոտ առկա են գրիպանման նշաններ (ջերմության բարձրացում, գլխացավ, «լցված» կոկորդ):
Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021