Գրադարան
Գոնորեա. պատճառներ

1 րոպե
Գոնորեան առաջանում է Neisseria gonorrhoeae բակտերիայից, որն առավել հայտնի է գոնոկոկ անվան ներքո:
Գոնորեայի բակտերիաներն առավել հաճախ մի մարդուց մյուսին փոխանցվում են սեռական շփման ժամանակ, ներառյալ բերանային (օրալ), հետանցքային (անալ) կամ հեշտոցային (վագինալ) սեռական հարաբերությունը:
Ռիսկի գործոններ
25 տարեկանից ցածր սեռական ակտիվ կանայք և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ ենթարկվում են գոնորեայով վարակվելու ավելի մեծ ռիսկի:
Այլ գործոնները, որոնք կարող են մեծացնել ձեր ռիսկը, ներառում են՝
- նոր սեռական զուգընկեր ունենալը
- սեռական զուգընկեր ունենալը, ով ունի այլ զուգընկերներ
- մեկից ավելի սեռական զուգընկեր ունենալը
- նախկինում գոնորեա կամ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակ ունենալը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: