Կան մի շարք միջոցներ, որոնք կարող են կրճատել գոնորեայով վարակվելու ռիսկը:
- Սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք պահպանակներ. սեռական հարաբերություններից զերծ մնալը գոնորեայի կանխարգելման ամենաապահով միջոցն է: Բայց, եթե ընտրում եք սեռական հարաբերություն ունենալ, օգտագործեք պահպանակ ցանկացած տեսակի սեռական շփման ժամանակ, ներառյալ հետանցքայինը (անալ), բերանայինը (օրալ) կամ հեշտոցայինը (վագինալ):
- Սահմանափակեք ձեր սեռական զուգընկերների թիվը. մոնոգամ հարաբերությունների մեջ լինելը, երբ զուգընկերներից ոչ մեկը սեռական հարաբերություն չի ունենում ուրիշի հետ, կարող է նվազեցնել ձեր ռիսկը:
- Համոզվեք, որ դուք և ձեր զուգընկերը անցել եք թեստ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համար. նախքան սեռական հարաբերություն ունենալը, անցեք թեստ և կիսվեք ձեր արդյունքներով միմյանց հետ:
- Մի՛ ունեցեք սեռական շփում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ ունեցողի հետ. եթե ձեր զուգընկերն ունի սեռական ճանապարհով փոխանցվող վարակի գանգատներ կամ ախտանիշներ, ինչպիսիք են միզելիս այրոցը կամ սեռական օրգանների ցանը կամ ցավը, հրաժարվեք նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց:
- Մտածեք գոնորեայի կանոնավոր սքրինինգ անցնելու մասին. ամենամյա սքրինինգը խորհուրդ է տրվում 25 տարեկանից ցածր սեռական ակտիվ կանանց և վարակվելու մեծ ռիսկ ունեցող ավելի մեծ տարիքի կանանց: Սա ներառում է այն կանանց, ովքեր ունեն նոր սեռական զուգընկեր, մեկից ավելի սեռական զուգընկերներ, սեռական զուգընկերներ, ովքեր ունեն այլ զուգընկերներ կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ ունեցող զուգընկերներ: Կանոնավոր սքրինինգը խորհուրդ է տրվում նաև տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, ինչպես նաև նրանց զուգընկերներին:
Կրկին գոնորեայով վարակվելուց խուսափելու համար ձեռնպահ մնացեք սեռական հարաբերություններից մինչև ձեր և ձեր սեռական զուգընկերոջ բուժման ավարտը և ախտանիշների անհետացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024