Գոնորեա. բուժում
07-03-2021
1 րոպե

Գոնորեան բուժվում է բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով:
Չափահասների գոնորեայի բուժումը
Գոնորեա ունեցող չափահասները բուժվում են հակաբիոտիկներով: Վերջին տասնամյակների ընթացքում ի հայտ են եկել հակաբիոտիկների նկատմամբ կայուն Neisseria gonorrhoeae-ի շտամներ, ուստի խորհուրդ է տրվում չբարդացած գոնորեան բուժել Ցեֆտրիաքսոնի ներարկումներով՝ զուգակցված Ազիթրոմիցինի (Զիտրոմաքս) հաբերի հետ:
Եթե ցեֆալոսպորինային հակաբիոտիկների, այդ թվում՝ Ցեֆտրիաքսոնի նկատմամբ ունեք ալերգիա, ձեզ կարող է նշանակվել ներքին ընդունման (օրալ) Գեմիֆլոքսացին (Ֆակտիվ) կամ ներարկման Գենտամիցին և ներքին ընդունման Ազիթրոմիզին:
Զուգընկերների գոնորեայի բուժումը
Ձեր սեռական զուգընկերը նույնպես պետք է անցնի գոնորեայի թեստ և բուժում, նույնիսկ եթե որևէ գանգատ կամ ախտանիշ չի նշում: Սովորաբար զուգընկերոջը նշանակվում է նույն ձեր բուժումը: Նույնիսկ եթե դուք բուժվել եք գոնորեայի դեմ, իսկ ձեր զուգընկերը որևէ բուժում չի ստացել, նա կարող է կրկնակի վարակել ձեզ:
Նորածինների գոնորեայի բուժումը
Գոնորեայով մորից ծնված և վարակված նորածինները կարող են բուժվել հակաբիոտիկներով:
Հոդվածը վերանայվել է՝ 16-01-2023