Գրադարան

Գոնորեա. ախտորոշում

Գոնորեա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեզ մոտ գոնորեա ախտորոշելու համար բժիշկը կարող է նշանակել բջիջների նմուշի լաբորատոր թեստ:

Նմուշները կարող են հավաքվել հետևյալով՝

  • մեզի թեստով. սա կարող է օգնել հայտնաբերելու բակտերիաները ձեր միզուկում
  • ախտահարված շրջանի քսուքով. ձեր կոկորդի, միզուկի, հեշտոցի կամ ուղիղ աղիքի (հետանցքի) քսուքում կարող են հայտնաբերվել բակտերիաներ:

Կանանց համար նաև առկա են գոնորեայի տնային թեստի հավաքածուներ: Դրանք ներառում են բամբակե ծայրատով հեշտոցային ձողեր, որոնք ինքնուրուն նմուշառումից հետո ուղարկվում են լաբորատորիա: Ուշադիր ընթերցեք նման հավաքածուներում առկա տեղեկատվական թերթիկը և հետևեք նշված հրահանգներին:

Կանանց համար հասանելի են տանը գոնորեայի ստուգման թեստային հավաքածուներ: Դրանք ներառում են հեշտոցային ձողեր՝ ինքնուրուն նմուշառման համար, որոնք ուղարկվում են լաբորատորիա՝ թեստավորման համար: Ուշադիր ընթերցեք նման հավաքածուներում առկա տեղեկատվական թերթիկը և հետևեք նշված հրահանգներին:

Այլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թեստավորում

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ թեստ անցնեք սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների համար: Գոնորեան մեծացնում է այս վարակների, մասնավորապես քլամիդիայով վարակվելու վտանգը, որը հաճախ ուղեկցում է գոնորեային:

ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորումը խորհուրդ է տրվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակի ախտորոշմամբ մարդկանց: Այս հետազոտությունը ձեր ցանկությամբ կարող է իրականացվել նաև անանուն:

Կախված ձեր ռիսկի գործոններից, սեռական ճանապարհով փոխանցվող լրացուցիչ վարակների թեստերը նույնպես կարող են օգտակար լինել:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով