Գրադարան
Պոդագրա․ բարդություններ

1 րոպե
Պոդագրա ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ ավելի ծանր վիճակներ:
- Կրկնվող պոդագրա. որոշ մարդկանց մոտ երբեք պոդագրայի ախտանիշների կրկնություն (ախտադարձ կամ ռեցեդիվ) չի գրանցվում: Մյուսները կարող են նշել տարեկան մի քանի անգամ պոդագրայի սրացում: Կրկնվող պոդագրայի ժամանակ դեղամիջոցները կարող են օգնել պոդագրայի նոպաների կանխարգելմանը: Չբուժելու դեպքում պոդագրան կարող է առաջացնել հոդի ձևախեղում և քայքայում:
- Տարածված պոդագրա. չբուժված պոդագրան կարող է առաջացնել մաշկի տակ միզաթթվային բյուրեղների կուտակում և տոֆուս կոչվող հանգույցների ձևավորում: Տոֆուսներ կարող են զարգանալ մատների, դաստակի, ոտնաթաթերի, արմունկների կամ Աքիլեսյան գարշապարի երկայնքով: Տոֆուսները սովորաբար ցավոտ չեն, սակայն պոդագրայի սրացման փուլում կարող են այտուցվել և պնդանալ:
- Երիկամային քարեր. պոդագրայով մարդկանց օրգանիզմում միզաթթվային բյուրեղները կարող են կուտակվել միզային համակարգում՝ առաջացնելով երիկամային քարեր: Դեղամիջոցները կարող են օգնել միզաքարային հիվանդության ռիսկի կրճատմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-07-2021 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: