Գրադարան
Պոդագրա. կանխարգելում

1 րոպե
Պոդագրայի սրացումը կարելի է կանխարգելել ինչպես սննդակարգի փոփոխություններով, այնպես էլ որոշ դեղամիջոցներով։
Որոշ մարդկանց մոտ պոդագրայի սրացումները կարող են ստանալ հաճախակի կրկվող բնույթ։ Նման դեպքերում բժիշկը կարող է ձեզ նշանակել որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել հետագա հոդացավային նոպաների կանխարգելմանը:
Պոդագրայի դեղամիջոցներն ազդում են՝ նվազեցնելով արյան մեջ միզաթթվի մակարդակը։ Ամենահաճախ կիրառվող կանխարգելիչ դեղը Ալոպուրինոլն է, որը պետք է ընդունել ամեն օր և երկար ժամանակի ընթացքում։ Ալոպուրինոլային բուժման սկիզբը կարող է առաջացնել պոդագրայի ախտանիշների որոշակի սրացում, ուստի բժիշկը հավանաբար խորհուրդ կտա բուժումը սկսել որոշ հակաբորբոքային դեղերով բուժման ֆոնի վրա։
Պոդագրայի հետագա սրացումները կարելի է որոշակիորեն կանխարգելել սննդակարգի որոշ շտկումներով, այդ թվում՝
- ալկոհոլի օգտագործման սահմանափակում (հատկապես գարեջուր և թունդ խմիչքներ)
- քաշի նվազեցում, եթե ունեք մարմնի ավելցուկային քաշ
- առողջ սննդակարգի պահպանում
- ջրի առատ օգտագործում, հատկապես, եթե կա ջրազրկման վտանգ
- սննդակարգի որոշ փոփոխություններ, օրինակ՝ մսի, մսի արգանակի, յուղոտ ձկնեղենի, ձկան խավիարի, լյարդի, երիկամի, ուղեղի, թրթնջուկի, գազարի, սպանախի և լոբազգիների սահմանափակում։
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: