Այնուամենայնիվ, ապրելակերպի ընտրությունները նույնպես կարևոր են:
Ընտրե՛ք ավելի առողջ ըմպելիքներ. սահմանափակեք ալկոհոլային խմիչքները և ֆրուկտոզով (մրգաշաքար) քաղցրացված ըմպելիքները: Դրա փոխարեն առատորեն օգտագործեք ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հատկապես՝ ջուր:
Խուսափե՛ք պուրիններով հարուստ սննդամթերքներից. պուրիններով առանձնապես հարուստ են կարմիր միսը և վերամշակված մսամթերքները: Պուրիններով հարուստ են նաև որոշ ծովամթերքներ: Պոդագրայի նկատմամբ հակում ունեցող մարդկանց համար ճարպերից աղքատ սննդամթերքները կարող են լինել սպիտակուցների ավելի նախընտրելի աղբյուր:
Կանոնավոր կերպով արեք վարժանքներ և ազատվե՛ք ավելորդ քաշից. մարմնի քաշի պահպանումն առողջ միջակայքում կրճատում է պոդագրայի զարգացման ռիսկը: Ընտրեք հոդերը քիչ ծանրաբեռնող քայլք, հեծանվավարում և լող:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։