Հաշիմոտոյի հիվանդությունը աուտոիմուն խանգարում է։
Իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք գրոհում և վնասում են վահանաձև գեղձի բջիջները այնպես, ինչպես կվարվեի բակտերիաներ, վիրուսներ կամ այլ օտար մարմիններ հանդիպելիս:
Թե ինչն է առաջացնում իմունային համակարգի այսպիսի խանգարումը, պարզ չէ: Հիվանդության սկիզբը կարող է կապված լինել հետևյալ գործոնների հետ՝
- գենետիկ գործոններ
- շրջակա միջավայրային խթաններ, ինչպիսիք են վարակը, սթրեսը կամ ճառագայթման ազդեցությունը
- շրջակա միջավայրի և գենետիկական գործոնների փոխազդեցություն:
Ռիսկի գործոններ
Այս գործոնները կարող են նպաստել Հաշիմոտոյի հիվանդության զարգացման ռիսկին:
- Սեռ. կանայք ավելի հավանական է, որ հիվանդանան Հաշիմոտոյի հիվանդությամբ։
- Տարիք. Հաշիմոտոյի հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի տարածված է միջին տարիքում:
- Այլ աուտոիմուն խանգարումներ. ռևմատոիդ արթրիտը, 1-ին տիպի դիաբետը կամ համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) բարձրացնում են Հաշիմոտոյի հիվանդության զարգացման ռիսկը:
- Գենետիկա և ժառանգականություն. ձեզ մոտ Հաշիմոտոյի հիվանդության ռիսկը բարձրանում է, եթե ձեր ընտանիքի այլ անդամներն ունեն վահանաձև գեղձի կամ մեկ այլ աուտոիմուն հիվանդություն:
- Հղիություն. հղիության ընթացքում իմունային գործունեության սովորական փոփոխությունները կարող են դառնալ հղիությունից հետո Հաշիմոտոյի հիվանդության զարգացման գործոն:
- Յոդի չափազանց շատ ընդունում. սննդակարգում չափազանց շատ յոդը կարող է հանդես գալ որպես հրահրիչ (տրիգեր) Հաշիմոտոյի հիվանդության ռիսկի տակ գտնվող մարդկանց շրջանում:
- Ռադիոակտիվ ճառագայթում. արտաքին միջավայրի ճառագայթման ավելցուկային մակարդակները բարձրանում են Հաշիմոտոյի հիվանդության զարգացման հավանականությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024