Գրադարան
Հաշիմոտոյի հիվանդություն․ ինքնօգնություն

1 րոպե
Հաշիմոտոյի հիվանդությամբ որոշ մարդիկ հիմնական բուժումից բացի փորձում են նաև այլ լրացուցիչ միջոցներ:
Այլընտրանքային բժշկություն
Հաշիմոտոյի հիվանդության ստանդարտ բուժումը թիրոքսինի (T4) սինթետիկ դեղաձևն է՝ Լևոթիրոքսինը։ Այնուամենայնիվ, կան արտամզվածքներ (էքստրակտ), որոնք պարունակում խոզի վահանաձև գեղձից ստացված հորմոն։ Նման միջոցներից, օրինակ, Արմոր Թիրոիդը պարունակում է ինչպես Լևոթիրոքսին, այնպես էլ տրիյոդթիրոնին (T3)։
Այնուամենայնիվ, բժիշկները վերապահումով են մոտենում նման դեղաձևերի օգտակարությանը, քանի որ՝
- կենդանիների մոտ T4 և T3 միջև հարաբերակցությունը նույնը չէ, ինչ որ մարդկանց մոտ
- T4-ի և T3-ի ճշգրիտ քանակները բնական էքստրակտի յուրաքանչյուր խմբաքանակում նույնը չեն, որը կարող է առաջացնել արյան մեջ հորմոնների անկանխատեսելի մակարդակներ։
Հոդվածը տեղադրվել է՝ 09-03-2023 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: