Գրադարան
Հաշիմոտոյի հիվանդություն․ ախտանիշներ

1 րոպե
Հաշիմոտոյի հիվանդությունը զարգանում է դանդաղորեն՝ տարիների ընթացքում։
Դուք կարող եք չնկատել հիվանդության գանգատները կամ ախտանիշները: Ի վերջո, վահանաձև գեղձի հորմոնների արտադրության նվազումը (հիպոթիրեոզ) կարող է հանգեցնել հետևյալ ախտանիշներից որևէ մեկին՝
- հոգնածություն և դանդաղկոտություն
- ցրտի և սառը ջերմաստիճանի անտանելիություն
- փորկապություն
- գունատ և չոր մաշկ
- փքված դեմք
- փխրունացած եղունգներ
- մազաթափություն և գլխամաշկի մազերի նոսրացում
- լեզվի մեծացում
- անբացատրելի քաշի ավելացում
- մկանացավեր, լարվածություն և կարկամություն
- հոդացավեր և կարկամություն
- մկանային թուլություն
- առատ կամ երկարաձգված դաշտանային արյունահոսություն
- դեպրեսիա
- հիշողության վատացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Հաշիմոտոյի հիվանդության գանգատներն ու ախտանիշները շատ տարբեր են: Դրանք կարող են առաջանալ մի շարք խանգարումների հետևանքով, կարևոր է հնարավորինս շուտ դիմել ձեր բժշին՝ ժամանակին և ճշգրիտ ախտորոշման համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2021 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: