Skip to main content

Բուժում - Հաշիմոտոյի թիրեոիդիտ

Հաշիմոտոյի հիվանդությամբ մարդկանց մեծ մասը դեղորայք է ընդունում հիպոթիրեոզը բուժելու համար:

Եթե դուք ունեք թեթև հիպոթիրեոզ (թերակտիվ վահանաձև գեղձ), կարող եք ոչ մի բուժում չստանալ, վահանաձև գեղձը նորմալ է գործում։ Նման սպասողական մոտեցման դեպքում ձեր բժիշկը խորհուրդ կտա, որ պարբերաբար հանձնեք արյան թիրեոտրոպ հորմոնի (TSH) թեստեր՝ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը վերահսկելու համար:

Թիրոքսինի (T4 հորմոնի) փոխարինող թերապիա

Հաշիմոտոյի հիվանդության հետ կապված հիպոթիրեոզը բուժվում է սինթետիկ հորմոնով, որը կոչվում է LԼևոթիրոքսինի (Լևոքսիլ, Սինթրոիդ և այլն): Սինթետիկ հորմոնն աշխատում է ինչպես T4 հորմոնը, որը բնականում արտադրվում է վահանաձև գեղձի կողմից:

Բուժման նպատակն է վերականգնել և պահպանել T4 հորմոնի համապատասխան մակարդակը և բարելավել հիպոթիրեոզի ախտանիշները: Այս բուժման կարիքը կունենաք ողջ կյանքում:

Դեղաչափի վերահսկում

Ձեր բժիշկը կորոշի ձեր Լևոթիրոքսինի դեղաչափը, որը համապատասխանում է ձեր տարիքին, քաշին, վահանաձև գեղձի ներկայիս գործունեությանը, այլ բժշկական վիճակներին և այլ գործոններին: Ձեր բժիշկը կստուգի ձեր TSH–ի մակարդակը մոտ 6-10 շաբաթ անց և անհրաժեշտության դեպքում կկարգավորի դեղաչափը:

Լավագույն դեղաչափը որոշելուց հետո դուք կշարունակեք դեղորայք ընդունել օրը մեկ անգամ: Ձեզ անհրաժեշտ կլինի տարին մեկ անգամ ստուգումներ անցկացնել՝ վերահսկելու TSH մակարդակը կամ ձեր բժիշկի կողմից ձեր դեղաչափը փոխելուց հետո:

Լևոթիրոքսինի հաբը սովորաբար ընդունում են առավոտյան՝ ուտելուց առաջ: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք հարցեր, թե երբ և ինչպես ընդունել հաբը: Նաև հարցրեք, թե ինչ անել, եթե պատահաբար բաց թողնեք հերթական դեղաչափը:

Նախազգուշացումներ

Լևոթիրոքսինը օրգանիզմում ազդում է այնպես, ինչպես բնական T4-ը, ուստի սովորաբար կողմնակի ազդեցություններ չկան, քանի դեռ բուժման շնորհիվ ձեր օրգանիզմի ստանում եք բավարար դեղաչափեր:

Վահանաձև գեղձի հորմոնների չափազանց մեծ քանակությունը կարող է վատթարացնել ոսկրանյութի կորուստը, որն առաջացնում է թույլ, փխրուն ոսկորներ (օստեոպորոզ) կամ առաջացնել անկանոն սրտազարկ (առիթմիա):

Եթե փոփոխում եք դեղամիջոցի բրենդը, նախապես տեղեկացրեք բժշկին, որ ընդունեք ճիշտ դեղաչափ։

Այլ նյութերի հետ փոխազդեցությունը

Որոշ դեղամիջոցներ, հավելումներ և մթերքներ կարող են ազդել Լևոթիրոքսինի ներծծման վրա։ Այնուամենայնիվ, Լևոթիրոքսինի ընդունումն այլ դեղամիջոցի օգտագործումից 4 ժամ առաջ կամ հետո կարող է զգալիորեն մեղմացնել հնարավոր անցանկալի փոխազդեցությունը։ Զրուցեք բժշկի հետ, եթե օգտագործում եք սոյայի կամ բջջանքի մեծ քանակներով սննդակարգ կամ հետևյալներից մեկնումեկը՝

  • երկաթի հավելումներ, ներառյալ՝ երկաթ պարունակող մուլտիվիտամիններ
  • Խոլեստիրամին (Պրեվալիտ)՝ արյան խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոց
  • Ալյումինի հիդրօքսիդ, որն առկա է որոշ անտացիդներում
  • Սուկրալֆատ, որը խոցերի բուժման դեղամիջոց է
  • Կալցիումի հավելումներ։

Տրիյոդթիրոնինի (T3 հորմոնի) փոխարինող թերապիա

Բնականում արտադրված թիրոքսինը (T4) վերածվում է վահանաձև գեղձի մեկ այլ հորմոնի, որը կոչվում է տրիյոդթիրոնին (T3): T4 փոխարինող հորմոնը նույնպես վերածվում է T3-ի, և մարդկանց մեծամասնության համար T4 փոխարինող բուժման շնորհիվ օրգանիզմում առաջանում է T3-ի բավարար քանակներ:

Այն մարդկանց համար, ովքեր ախտանիշների ավելի լավ վերահսկողության կարիք ունեն, բժիշկը կարող է նաև նշանակել սինթետիկ T3 հորմոն (Ցիտոմել) կամ սինթետիկ T4 և T3 համակցություն: T3 հորմոնի փոխարինման կողմնակի ազդեցությունները ներառում են արագ սրտազարկը, անքնությունը և անհանգստությունը: Այս բուժումները կարող են փորձարկվել 3-ից 6 ամիս փորձաշրջանով:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024