Մի շարք առողջական վիճակներ կարող են առաջացնել Հաշիմոտոյի հիվանդության գանգատներ և ախտանիշներ:
Եթե դուք ունեք այս ախտանիշներից որևէ մեկը, ձեր բժիշկը մանրակրկիտ բուժզննում կանցկացնի, կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը և հարցեր կտա ձեր ախտանիշների վերաբերյալ:
Վահանաձև գեղձի գործունեության ստուգում
Որոշելու համար, թե արդյոք ձեր ախտանիշների պատճառը վահանաձև գեղձի թերակտիվությունն է (հիպոթիրեոզ), ձեր բժիշկը կնշանակի արյան թեստեր, որոնք կարող են ներառել հետևյալը:
- TSH թեստ. թիրեոտրոպ հորմոնը (TSH) արտադրվում է մակուղեղի (հիպոֆիզի) կողմից: Երբ մակուղեղը հայտնաբերում է արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակ, այն TSH է ուղարկում վահանաձև գեղձ՝ վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացման համար: Արյան մեջ բարձր TSH մակարդակը վկայում է հիպոթիրեոզի մասին:
- T4 թեստ. Վահանաձև գեղձի հիմնական հորմոնը թիրոքսինն է (T4): Արյան T4-ի ցածր մակարդակը հաստատում է TSH թեստի արդյունքները և ցույց է տալիս, որ խնդիրը հենց վահանաձև գեղձի ներսում է:
Հակամարմինների թեստեր
Հիպոթիրեոզ կարող է զարգանալ մի հիվանդությունների պատճառով: Որոշելու համար, թե արդյոք Հաշիմոտոյի հիվանդությունն է հիպոթիրեոզի պատճառը, ձեր բժիշկը կնշանակի հակամարմինների թեստ:
Հակամարմինների նպատակը հիվանդություն առաջացնող օտարածին գործոնները նշել է, որոնք պետք է ոչնչացվեն իմունային համակարգի այլ դերակատարների կողմից: Աուտոիմուն խանգարման դեպքում իմունային համակարգը արտադրում է սխալ հակամարմիններ, որոնք թիրախավորում են մարմնի առողջ բջիջները կամ սպիտակուցները:
Սովորաբար Հաշիմոտոյի հիվանդության ժամանակ իմունային համակարգը արտադրում է վահանաձև գեղձի պերօքսիդազի (TPO) հակամարմին, որը կարևոր դեր է խաղում վահանաձև գեղձի հորմոնների արտադրության մեջ: Հաշիմոտոյի հիվանդությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը արյան մեջ կունենա TPO հակամարմիններ (կամ հակա–TPO հակամարմիններ): Կարող են նաև անհրաժեշտ լինել Հաշիմոտոյի հիվանդության հետ կապված այլ հակամարմինների լաբորատոր թեստեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024