Հետևյալ քայլերը կարող են օգնել կանխելու լսողության կորուստը բարձր աղմուկից և թույլ չտալ, որ լսողության կորուստը տարիքի հետ վատթարանա:
- Պաշտպանեք ձեր ականջները. բարձր աղմուկից հեռու մնալը լավագույն պաշտպանությունն է: Աշխատավայրում պլաստիկ ականջակալները կամ գլիցերինով լցված ականջակալները կարող են օգնել լսողության պաշտպանությանը:
- Ստուգեք ձեր լսողությունը. եթե աշխատում եք շատ աղմկոտ միջավայրում, մտածեք լսողության կանոնավոր ստուգումների մասին: Եթե կորցրել եք լսողությունը, կարող եք քայլեր ձեռնարկել հետագա կորուստը կանխելու համար:
- Խուսափեք հոբբիներից և խաղերից առաջացած ռիսկերից. ձնագնաց կամ ռեակտիվ դահուկ վարելը, որսը, էլեկտրական գործիքների օգտագործումը կամ ռոք համերգներ հաճախակի լսելը ժամանակի ընթացքում կարող են վնասել լսողությունը: Լսողության պաշտպանիչ սարքեր կրելը կամ աղմուկից ընդմիջումները կարող են պաշտպանել ձեր ականջները: Երաժշտություն լսելիս ձայնի ցածրացումը նույնպես օգնում է: Նույն կերպ, եթե օգտագործում եք ականջակալ, սահմանափակեք դրանով լսելու տևողությունը մինչև 1 ժամ և ժամանակ առ ժամանակ ընդմիջեք դրանից օգտվելը:
Ինչքա՞ն բարձրն է շատ բարձր
Դուք հավանաբար ենթարկվում եք վտանգավոր բարձրության աղմուկի ներգործությանը, երբ՝
- ստիպված եք բղավելով խոսել, որ ձեզնից մեկ մետր հեռավորության վրա գտնվող մարդը լսի ու հասկանա ձեզ
- ականջակալով երաժշտություն լսելիս չեք կարողանում լսել ձեր շրջակայքի մարդկանց խոսակցության կամ տրանսպորտային միջոցների աղմուկը:
Եթե որևէ միջացառումից հետո կամ օրվա ավարտին ձեր ականջներում աղմուկ է հայտնվում, նշանակում է դուք եղել եք աղմկոտ միջավայրում: Եթե նման օրերի քանակը շատ է, նշանակում է, որ դուք սկսել եք վտանգել ձեր լսողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024