Գրադարան
Լսողության կորուստ. ախտորոշում

1 րոպե
Լսողության խանգարումն ախտորոշելիս ձեր բժիշկը կամ քիթ-կոկորդ-ականջաբանը կարող են օգտվել հետևյլա հետազոտություններից:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). բժիշկը ձեր ականջը զննում է լսողության կորստի հնարավոր պատճառներ գտնելու համար, ինչպիսիք են ականջի ծծմբախցանը կամ վարակը: Ձեր ականջի ձևավորման տարբերակը նույնպես կարող է լսողության խնդիրներ առաջացնել:
- Սքրինինգային թեստեր. հերթով փակված ականջներում շշուկի թեստը կարող է ցույց տալ, թե ինչպես եք արձագանքում տարբեր հնչյուններին կամ ձայներին:
- Հավելվածների վրա հիմնված լսողության թեստեր. դուք կարող եք օգտագործել բջջային հավելված, որ ինքներդ ձեզ ստուգեք լսողության կորստի համար:
- Աուդիոմետրի թեստեր. լսողության կորստի մասնագետը, որը հայտնի է որպես աուդիոլոգ, անցկացնում է լսողության ստուգման այս ավելի մանրակրկիտ թեստերը: Հնչյուններն ու բառերը ականջակալների միջոցով ուղղվում են յուրաքանչյուր ականջին: Յուրաքանչյուր տոնը կրկնվում է ցածր մակարդակներում՝ գտնելու ամենացածր ձայնը, որը կարող եք լսել:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2023 վերանայվել է՝ 10-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: