Գրադարան
Լսողության կորուստ. ախտանիշներ

1 րոպե
Լսողության կորստի ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Խոսքի և այլ հնչյունների խլացում
- բառերը հասկանալու դժվարություն, հատկապես երբ մարդաշատ կամ աղմկոտ վայրում եք
- դժվարությամբ եք լսում այբուբենի այն տառերը, որոնք ձայնավոր չեն
- հաճախակի խնդրում եք ուրիշներին, որ խոսեն ավելի դանդաղ, հստակ և բարձր
- հեռուստատեսության կամ ռադիոյի ձայնը բարձրացնելու անհրաժեշտություն
- խուսափում եք կամ հեռու եք մնում որոշ սոցիալական վիճակներից
- հոգնեցուցիչ կամ անհանգստացնող ֆոնային աղմուկ
- զնգոց ականջներում, որը հայտնի է որպես տինիտուս:
Երեխաների պարագայում ավելի դժվար է գլխի ընկնել, որ նրանք կարող են ունենալ լսողության հետ կապված խնդիրներ։ Երեխաների լսողության հավանական թուլացման մասին վկայող որոշ նշաններից են՝
- հանկարծակի բարձր ձայնը կամ աղմուկը ձեր երեխային չի անհանգստացնում, նա անգամ իր գլուխը չի թեքում
- ձեր երեխան սկսում է խոսել ավելի ուշ, քան նույն տարիքի մյուս երեխաները
- ձեր երեխայի լեզուն պարզ չէ՝ համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ
- ձեր երեխան հեռուստացույցի ձայնը չափից դուրս բարձրացնում է
- ձեր երեխան չի լսում կամ հասկանում ձեր ցուցումները կամ հրահանգները։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե լսողության հանկարծակի կորուստ ունեք, հատկապես մեկ ականջում, անմիջապես դիմեք ձեր բժշկին:
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե լսողության կորուստը ձեզ անհանգստություն է պատճառում: Տարիքի հետ կապված լսողության կորուստը զարգանում է աստիճանաբար, և դուք կարող եք դա սկզբում չնկատել:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2023 վերանայվել է՝ 10-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: