Բուժումը կախված է լսողության կորստի պատճառներից և դրա ծանրության աստիճանից:
Տարբերակները ներառում են հետևյալը:
- Ականջի ծծմբախցանի հեռացում. ծծմբային խցանումը լսողության կորստի պատճառ է, որը հնարավոր է շտկել: Ձեր բժիշկը կարող է հեռացնել ծծմբախցանը ներծծման կամ ծայրին օղակ ունեցող փոքրիկ գործիքի միջոցով:
- Վիրահատություն. լսողության կորստի որոշ տեսակներ կարող են բուժվել վիրահատության օգնությամբ: Կրկնվող վարակների դեպքում, որոնք առաջացնում են ականջի մեջ հեղուկ, ձեր բժիշկը կարող է փոքր խողովակներ դնել, որոնք օգնում են կուտակված հեղուկի արտահոսքին:
- Լսողական օժանդակ սարքեր. եթե լսողության կորուստը պայմանավորված է ներքին ականջի վնասվածքով, լսողական սարքը կարող է օգտակար լինել: Լսողության մասնագետը, ով հայտնի է որպես աուդիոլոգ, կարող է ներկայացնել, թե ինչպես կարող են օգնել լսողական սարքերը և ինչ տեսակներ կան: Աուդիոլոգները նաև կարող են խորհուրդ տալ ձեզ ամենահամապատասխան լսողական սարքը:
- Կոխլեար իմպլանտներ. երբ սովորական լսողական սարքը շատ չի օգնում, կոխլեար իմպլանտը կարող է տարբերակ լինել: Կոխլեար իմպլանտը նման չէ լսողական սարքին, որն ավելի ուժեղ է դարձնում ձայնը և ուղղում այն ականջի ջրանցք: Փոխարենը, կոխլեար իմպլանտը շրջանցում է ներքին ականջի այն մասերը, որոնք չեն աշխատում՝ լսողության նյարդը խթանելու համար: Աուդիոլոգը և քիթ-կոկորդ-ականջաբանը կարող են ներկայացնել ձեզ կոխլեար իմպլանտների հետ կապված ռիսկերի և օգուտների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024