Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). զարկերակային հիպերտենզիան բարձրացնում է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը, ինչպես նաև հաստացնում ու պնդացնում է ձախ փորոքի պատը, որը կարող է փոփոխել էլեկտրական ազդանիշների սրտի երկայնքով հաղորդման բնույթը:
Բնածին սրտի հիվանդություններ. սրտի արատով ծնվելը կարող է ազդել սրտի ռիթմի վրա՝ զարգացնելով տարբեր առիթմիաներ:
Վահանաձև գեղձի խնդիրներ. գերակտիվ կամ թերակտիվ գործող վահանաձև գեղձը կարող է բարձրացնել առիթմիաների ռիսկը:
Դիաբետ. լավ չվերահսկվող շաքարային դիաբետը զգալիորեն բարձրացնում է սրտի իշեմիկ հիվանդության և բարձր արյան ճնշման զարգացման ռիսկը:
Էլեկտրոլիտային հավասարակշռության խախտում. արյան մեջ առկա նյութերը, օրինակ՝ կալիումը, նատրիումը, կալցիումը և մագնեզումը, օգնում են սրտի էլեկտրական ակտիվության նորմալ հաղորդմանը: Սակայն, նույն այս էլեկտրոլիտների խիստ բարձր կամ խիստ ցածր մակարդակները կարող են ազդել սրտի էլեկտրական ազդանիշների վրա և նպաստել առիթմիաների զարգացմանը:
Առիթմիաների զարգացման ռիսկը բարձրացնող այլ գործոնները թվարկված են ստորև:
Դեղեր և հավելումներ. հազի և մրսածության դեմ օգտագործվող, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղեր կարող են նպաստել առթիմիայի զարգացմանը:
Մեծ քանակով ալկոհոլի ընդունում. ալկոհոլի չարաշահումը կարող է ազդել սրտի էլեկտրական ազդակների վրա և բարձրացնել նախասրտերի շողացման ռիսկը (շողացող առիթմիա):
Կոֆեին, նիկոտին կամ ապօրինի թմրամիջոցներ. կոֆեինը, նիկոտինը և այլ խթանիչներ կարող են առաջացնել հաճախասրտություն և նպաստել այլ ավելի լուրջ առիթմիաների զարգացմանը: Ապօրինի թմրամիջոցները, օրինակ՝ ամֆետամինները և կոկաինը կարող են խորապես ազդել սրտի վրա՝ առաջացնելով առիթմիաների տարբեր տեսակներ կամ մահացու ելքով փորոքների շողացում (ֆիբրիլյացիա):
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։