Ձեր բժիշկը խորհուրդ կտա, որ, ի լրումն այլ բուժումների, կատարեք ապրելակերպի այնպիսի փոփոխություններ, որոնք ձեր սիրտը կպահեն հնարավորինս առողջ:
Ապրելակերպի այսպիսի փոփոխությունները կարող են ներառել հետևյալ կարևոր միջոցառումները։
- Օգտագործեք սրտի առողջության համար օգտակար սննդամթերքներ. ընտրեք առողջ սննդակարգ, որն աղքատ է կերակրի աղից և պինդ ճարպերից, ինչպես նաև հարուստ է մրգերով, բանջարեղեններով և ամբողջահատիկ ցորենային մթերքներով։
- Կանոնավոր վարժանքներ արեք. հասեք ամսվա օրերի մեծ մասի համար օրական առնվազն 30 րոպեանոց չափավոր ֆիզիկական ակտիվության։
- Դադարեցրեք ծխելը. եթե ծխող եք և չեք կարողանում ինքնուրույն ձերբազատվել ծխախոտից, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին և միասին ընտրեք ծխելը դադարեցնելու ձեզ ամենահարմար մոտեցումը կամ ծրագիրը։
- Պահպանեք առողջ քաշը. նկատի ունեցեք, որ ավելորդ կիլոգրամները բարձրացնում են սրտային հիվանդության զարգացման ռիսկը
- Վերահսկեք արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակները. առողջ ապրելակերպի և բժշկի նշանակած դեղերի օգնությամբ կարգավորեք ձեր բարձր արյան ճնշումը և բարձր խոլեստերինը:
- Չափավորեք ալկոհոլի օգտագործումը. եթե նախընտրում եք ալկոհոլ օգտագործելը, ապա արեք դա միայն չափավոր քանակներով: Առողջ մարդկանց համար սա նշանակում է, որ բոլոր կանայք և 65-ից մեծ տղամարդիկ պետք է բավարարվեն ալկոհոլի օրական մինչև մեկ, իսկ 65 տարեկան և ավելի երիտասարդ տղամարդիկ՝ մինչև երկու ստանդարտ չափով:
- Լուրջ վերաբերվեք ձեր բուժմանը և պարբերական բժշկական այցերին. ընդունեք դեղերն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը և պահպանե՛ք կանոնավոր այցերի ժամանակացույցը: Տեղեկացրեք բժշկին, եթե ձեր ախտանիշները վատթարանում են:
Այլընտրանքային միջոցառումներ
Առիթմիաների օժանդակող կամ այլընտրանքային բուժման որոշ մեթոդների արդյունավետությունը մշտապես գնահատվում է տարբեր հետազոտությունների միջոցով: Նման մոտեցումների որոշ տեսակներ կարող են օգտակար լինել սթրեսը կրճատելու տեսանկյունից, օրինակ՝ յոգա, մեդիտացիա և ռելաքսացիայի հնարքներ: Կան հետազոտություններ, որոնց արդյունքներով առիթմիայի որոշ տեսակների դեպքում կարող է օգնել նաև ասեղնաբուժությունը: Առիթմիաների կանխարգելման կամ բուժման մեջ ձկնեղենում առկա օմեգա-3 ճարպաթթուների դերը մնում է անհայտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024