Գրադարան
Առիթմիա. ախտորոշում

2 րոպե
Եթե բժիշկը կասկածում է, որ ունեք առիթմիա, ձեզ կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները։
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). ԷՍԳ-ն սարք է, որը ձեր վերջույթներին և կրծքավանդակին ամրացված էլեկտրոդների միջոցով գրանցում է ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը։ Այն չափում է ձեր սրտազարկն ապահովող էլեկտրական փուլերը՝ սկսած սինուսային հանգույցից մինչև փորոքների մկաններ:
- Հոլտեր. ԷՍԳ-ն նաև կարող է անցկացվել շարժական սարքով, որը թույլ է տալիս 24 ժամ կամ ավելի երկար տևողությաբ անընդմեջ գրանցել ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը:
- Սթրես-թեստ (տրեդմիլ). սա օգնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտի ռիթմի և այլ շեղումների հայտնաբերմանը զարկերային արյան ճնշումը և անոթազարկը չափլու, ԷՍԳ-ի կամ էխոսրտագրության միջոցով։
- Հետազոտություն, որով չափվում է սրտի հաճախականությունը ձեր մարմնի տարբեր դիրքերում (նշանակվում է, եթե եղել են ուշագնացության դրվագներ)։
- Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ. այս հետազոտությամբ գնահատվում է սրտի հաղորդականությունը։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-03-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: