Գրադարան
Առիթմիա. բարդություններ

1 րոպե
Բարդությունները կախված են առիթմիայի տեսակից։
Ընդհանուր առմամբ, սրտի առիթմիայի բարդությունները կարող են ներառել ինսուլտը, հանկարծամահությունը և սրտային անբավարարությունը:
Սրտի ռիթմի խանգարումները կապված են արյան մակարդուկների (թրոմբ) բարձրացած ռիսկի հետ: Եթե թրոմբը պոկվում է, այն կարող է արյան հունով սրտից տեղափոխվել գլխուղեղ՝ առաջացնելով ինսուլտ: Արյունը նոսրացնող («ջրիկացնող») դեղամիջոցները կարող են կրճատել նախասրտերի ֆիբրիլյացիայի (շողացող առիթմիա) և այլ առիթմիաների հետ կապված ինսուլտի ռիսկը: Ձեր բժիշկը կորոշի, թե արդյոք կարիք ունեք ստանալու արյունը նոսրացնող որևէ դեղամիջոց:
Եթե առիթմիան առաջացնում սրտային անբավարարության ախտանիշներ, սրտի զարկերը հսկող միջոցները կարող են բարելավել սրտի աշխատանքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: