Սրտի աղմուկները հնչյուններ են, ինչպիսիք են խզզոցը կամ սուլոցը, որոնք առաջանում են սրտի միջով արյան արագ, անկայուն (տուրբուլենտ) հոսքի պատճառով:
Այս հնչյունները կարելի է լսել ստետոսկոպ կոչվող գործիքով։ Նորմալ սրտի բաբախյունը լսվում է երկու հնչյունով, երբ սրտի փականները փակվում են: Դրանք նմանվում են «լուբ-դուփ» հնչյունների (երբեմն նկարագրվում է որպես «լաբ-դափ»):
Սրտի աղմուկները կարող են լինել ի ծնե (բնածին) կամ զարգանալ ավելի ուշ (ձեռքբերովի):
Սրտի որոշ աղմուկներ անվնաս են (անմեղ կամ ֆիզիոլոգիական): Անմեղ աղմուկը սրտային հիվանդության նշան չէ և բուժման կարիք չունի: Սրտի այլ աղմուկներ կարող են հանդես գալ որպես սրտային որևէ լուրջ հիվանդության նշան: Սրտի և սրտի փականները ստուգելու համար անհրաժեշտ են հետազոտություններ: Սրտի աղմուկի բուժումը կախված է պատճառից:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-11-2020
Վերջին վերանայում՝ 24-04-2024