Սրտի անմեղ (ֆիզիոլոգիական) աղմուկները սովորաբար բուժման կարիք չունեն:
Եթե աղմուկի պատճառը ջերմությունն է կամ վահանաձև գեղձի գերակտիվությունը (հիպերթիրեոզ), սրտի աղմուկը սովորաբար անհետանում է այդ վիճակները բուժելուց հետո:
Սրտի անհանգստացնող (ախտաբանական) աղմուկի բուժումը կախված է պատճառից: Սրտի անհանգստացնող աղմուկը պահանջում է բժշկի կողմից ուշադիր մշտադիտարկում: Կարող են անհրաժեշտ լինել դեղորայք կամ վիրահատություն:
- Դեղորայքային բուժումն ուղղված է սրտի աղմուկ առաջացնող սրտային խնդրի բուժմանը և կարող է ներառել հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ), միզամուղներ, բարձր ճնշման դեմ դեղամիջոցներ և բետա-պաշարիչներ: Հստակ ցուցումների դեպքում նաև կարող են նշանակվել հակաբիոտիկներ:
- Վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե առկա են անհանգստացնող աղմուկ առաջացնող փականային և այլ խնդիրներ: Նման իրավիճակներում կարող է առաջարկվել բաց սրտի վիրահատություն, նվազագույն ինվազիվ սրտի վիրահատություն, ռոբոտային սրտի վիրահատություն կամ կաթետերային միջամտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024